ՀԴԲ֊ն առաջիկա ընտրություններում լուրջ սպառնալիք է համարում Մոսկվայի միջամտությունը |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյը հայտարարարել է, թե ամերիկյան ընտրություններին միջամտելու` Մոսկվայի շարունակական փորձերը լուրջ քաղաքական սպառնալիք են և մարտահրավեր` հակահետախուզության համար:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում` Միջազգային հարաբերությունների խորհրդում, Ռեյը պնդել է, թե ամերիկյան հատուկ ծառայությունները Կրեմլի կողմից լայնածավալ միջանտություն են ակնկալում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում:

Ամերիկյան ընտրությունների վրա ազդելու, ընտրողներին մանիպուլացնելու պնդումները օրակարգային դարձան 2016֊ի նախագահական ընտրությւոններից հետո: Ավելի քան երկու տարի այս հարցը քննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը շաբաթներ առաջ հայտարարեց` ապացուցված է, որ Ռուսաստանը փորձել է միջամտել 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, բայց մյուս կողմից՝ հետաքննությունը չի գտել որևէ ապացույց, որ նախագահ Թրամփը կամ նրա նախընտրական թիմը դավադրության մեջ են եղել Ռուսաստանի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.