armenpress.am: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այն կարծիքին Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին: Այդ կարծիքը, ինչպես նշում Է The New York Times թերթը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հայտնել Է Է ապրիլի 28-ին՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում կայացած խորհրդաժողովում:
«Մենք եզրափակիչ փուլն ենք մտնում,- ասել Է Մնուչինը:- Կարծում եմ, որ երկու կողմն Էլ ցանկանում են հասնել համաձայնության: Մենք մեծ առաջընթացի ենք հասել»: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ներկայում դեռեւս «չլուծված են մնում մի քանի կարեւոր հարցեր»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը:
«Շուտով մեզ մոտ կլինի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը»,- նշել Է Թրամփը: Արդեն տեղեկացվել Է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն ապրիլի 30-ին կժամանեն ՉԺՀ, որտեղ կհանդիպեն չինական կողմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առեւտի հարցերը:
ՉԺՀ-ի կողմից բանակցությունները կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Այնուհետեւ փոխվարչապետը կգլխավորի Չինաստանի պատվիրակությունը, որը կմեկնի Վաշինգտոն՝ առեւտրական բանակցությունների հերթական փուլին: Նախատեսվում Է, որ այն կսկսվի մայիսի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: