ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել են ՊԾ վարչական համալիր

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան շրջայց են իրականացրել Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։

Ներկա էր նաև ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։

ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շրջել են վարչական համալիրի տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։

Հյուրերը Պարեկային ծառայության վարչական շենքում և Օպերատիվ կառավարման կենտրոնում ծանոթացել են շենքային պայմաններին ու համալրվածությանը։

Պարեկային ծառայողները նրանց ներկայացրել են ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցածությունն ու օգտագործվող հատուկ միջոցները, ինչպես նաև վերջերս ԱՄՆ դեսպանատան կողմից Պարեկային ծառայությանը նվիրած անհետաձգելի առաջին օգնության դեղատուփերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.