«Ֆրանսիան փորձում է խոչընդոտել խաղաղության գործընթացը»․ Հաջիզադեն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

Ցավոք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանին զինելը արդարացնող և Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք արտահայտող հայտարարությունները ևս մեկ վառ օրինակ են, որ Ֆրանսիան փորձում է լարվածություն ստեղծել տարածաշրջանում և խոչընդոտել խաղաղության գործընթացը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Վերջինս, անդրադառնալով Հայաստանին սպառազինության վաճառքին, հայտարարել է, որ միանգամայն նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար․ «Եթե ​​նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց»։

Հենց այս հայտարարությունը մեկնաբանելով՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ասել է․ «Ֆրանսիական կողմին հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի շրջանակում մեր երկրի լեգիտիմ իրավունքն էր Ադրբեջանի սուվերեն տարածքներում Հայաստանի 30-ամյա օկուպացիային վերջ դնելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար մեր նախաձեռնած պատերազմը։ Ադրբեջանի ցանկացած ջանք ուղղված է և ուղղվելու է արդար նպատակին, այդ թվում նաև՝ ռազմական պոտենցյալը մեծացնելուն ուղղված ջանքերը։ Սակայն նույնը չենք կարող ասել զավթիչ Հայաստանի մասին»։

Ըստ Հաջիզադեի՝ այն, որ Ֆրանսիան Հայաստանին որպես խաղաղասեր երկիր է ներկայացնում, ցույց է տալիս, թե որքան «անարդար» է եղել այդ երկրի վարած քաղաքականությունը և՛ միջնորդության շրջանակում, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում։

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի կողմից խաղաղությանը չնպաստող և տարածաշրջանում կայունությանը խանգարող ջանքերը ոչ մի արդյունքի չեն հասնելու»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.