Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։

 
ՍԱՏՄ-ն «Ռոսսելխոզնադզոր»-ից նամակ է ստացել, որ Հայաստանից ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։  Այս մասին ավելի վաղ հայտնել էին գերատեսչությունից։ 
 
Ռոսսելխոզնադզորից հստակեցնում են, որ ավելի վաղ հայ գործընկերներին տեղեկություն են ուղարկել ևս 80 անհամապատասխանության մասին:
 
«Ռոսսելխոզնադզորը ոչ մի սահմանափակում չի մտցրել, այլ պարբերաբար բացահայտվող փաստերի առնչությամբ մտահոգություն է հայտնել` խնդրելով մինչև պատճառների հետաքննման ավարտը դադարեցնել ռուսական շուկա ապրանքների մատակարարումներն այն արտադրողներից, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել», – ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանյան գերատեսչությունն այս հարցով կապի մեջ է հայ գործընկերների հետ։ Հուլիսի 23-ին նախատեսված են բանակցություններ Ռոսսելխոզնադզորի և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարների տեղակալների մակարդակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.