armenpress.am։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքերի առթիվ արդեն ավարտվել է ծառայողական քննության որոշ մասը, մյուս հատվածներով քննությունը շարունակվում է: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Կա Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում իրականացված ծառայողական քննություն, և իրականացվում է նախաքննություն համապատասխան մարմինների կողմից: Ծառայողական քննության որոշ մասն արդեն ավարտված է, որոշ մասը դեռ շարունակվում է: Տարբեր էպիզոդներ են, և մեղավորները պատժվում են, բայց քանի որ արդեն նախաքննություն է իրականացվում, ծառայողական քննության անհրաժեշտությունն արդեն չկա»,- ասաց Տոնոյանը: