news.am: Ապրիլի 21-ին, ժամը՝ 8:00-ին Ուկրաինայում բացվել են ընտրատեղամասերը, որոնցում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Քվեարկությունն ավանդաբար կկայանա 12 ժամերի ընթացքում. ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:
Նախագահական ընտրությունները տեղի են ունենում 200 շրջաններում, որոնցում ստեղծվել են 29 982 ընտրահանձնաժողովներ: Ընդհանուր առմամբ ընտրողների գրանցամատյանում ընդգրկված է շուրջ 30.3 մլն մարդ: Նրանցից 325,6 հազար ընտրող փոխել է քվեարկելու վայրն ընտրությունների երկրորդ փուլում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մարտի 31-ին: Քվեարկության արդյունքների համաձայն՝ երկրորդ փուլ են անցել Պյոտր Պորոշենկոն ձայների 15.95 տոկոսով եւ Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24 տոկոսով: