azatutyun.am: Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել երեկ ձերբակալված լրագրող, «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովին, ով հայտնի է բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով:
Ոստիկանությունը պնդում է, թե 36-ամյա լրագրողի պայուսակում և տանը խոշոր չափերի թմրամիջոցներ է հայտնաբերել։ Գոլունովը, մինչդեռ, կտրականապես հերքում է մեղադրանքները։ Ըստ պաշտպանի, վերջինս երեկ՝ ձերբակալությունից հետո, դաժան ծեծի է ենթարկվել քննչական մեկուսարանում, սակայն իրավապահները թույլ չեն տվել, որ բժիշկները նրան օգնություն տրամադրեն:
Միջազգային իրավապաշտպան ու լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարել են՝ գործը շինծու է, և լրագորղը պատժվում է իր մասնագիտական գործունեության համար:
Այսօր, մինչ դատարանը քննում էր նրա կալանքի հարցը, տասնյակ լրագրողներ դատարանի մոտ բողոքի ցույց են անցկացրել՝ «ես Իվան Գոլունովն եմ, ձերբակալեք ինձ» կարգախոսով: