Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Բախտաձե |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն չի բացառել կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունը։

Ըստ վարչապետի՝ հենց իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքն» է վայելում ժողովրդի աջակցությունը և միայն իրենք կարող են խոսել կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին։

Միևնույն ժամանակ, Բախտաձեն նաև բացառել է կոալիցիոն կառավարություն ստեղծելը խորհրդարանում այսօրվա դրությամբ եղած որևէ կուսակցության հետ։

«Վրաստանի խորհրդարանում այսօրվա դրությամբ գոյություն ունեցող ընդդիմության հետ մենք չենք կարող կոալիցիա կազմել, մանավանդ, «Միացյալ ազգային շարժման» հետ, որովհետև այդ կուսակցությունը մեծ վնասներ է հասցրել մեր պետությանը»,- հայտարարել է Բախտաձեն՝ ասելով, որ այսօր Վրաստանի գլխավոր մարտահրավերները օկուպացիան և աղքատությունն են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.