ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը. Թեկնածուն Վահե Գրիգորյանն է |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին առաջադրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Թեկնածուն նախ նկատեց, որ այս ամբիոնից երկրորդ անգամ է խոսում, հետո ներկայացրեց Սահմանադրական դատարանի գործունեության իր տեսլականը: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը ամենաշատ քննադատվածն է դատական իշխանության համակարգում:

«Ես կարծում եմ, որ այս պահին ամենաանպտուղ գործն է, որ մենք շարունակենք այդ քննադատությունը, եթե չկա կոնկրետ գործողությունների ծրագիր՝ հանրության մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ», – հայտարարեց Վահե Գրիգորյանը:

Թեկնածուն նշեց, որ Սահմանադրական դատարանը առավել թիրախավորվել է ընտրական վեճերի քննության ժամանակ: Նրա ներկայացմամբ ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստերը քննելու իր սահմանադրական լիազորությունների իրագործման կարգավիճակից, ինչի արդյունքում ընտրական վեճերի հարցերով այլ ատյանների կողմից կայացված որոշումների հիման վրա է կազմել իր դատողությունները:

«Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը շարունակաբար հրաժարվել է ընտրական վեճերով համակարգային խախտումները քննության առարկա դարձնել», – հավելեց Գրիգորյանը:

Ներկայացնելով ՍԴ-ի կազմավորման իր տեսլականը, Գրիգորյանն ասաց, որ ՍԴ-ի կազմավորման հարցում պետք է ներգրավված լինեն Հայաստանի տարբեր հատվածների ներկայացուցիչներ: «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուներից մեկը պետք է առաջադրվի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ Սփյուռքից: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որը իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները: Այս ուղղությամբ որևէ անհնարին բան չկա», – հայտարարեց Գրիգորյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.