Արմեն Սարգսյանն անընդունելի է համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամում յուրացումներ ու չարաշահումեր թույլ տալը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն անընդունելի է համարում հիմնադրամում չարաշահումներ ու յուրացումներ իրականացնելը: Այս մասին Արմեն Սարգսյանը նշեց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում, անդրադառնալով հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի անվան հետ կապված յուրացումների խնդիրներին:

«Ես հույս ունեմ, որ բոլորս հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն պարոն Արա Վարդանյանի գործունեության հետ կապված էջը փակելու ենք, դնենք մի կողմ, սակայն միշտ հիշելու ենք, որ նմանատիպ կեցվածքն ու պահվածքը բացարձակապես անընդունելի են, և ոչ միայն հոգաբարձուների խորհրդի տնօրենի կամ անդամի համար, այլև յուրաքանչյուր հայի համար:

Եվ խոսքը նրա մասին չէ, թե ինչ ֆինանսական վնաս է տրվել, վերադարձվել է, թե ոչ: Խոսքը նախ և առաջ բարոյական և անվան վնասի մասին է: Ես հույս եմ հայտնում, որ նմանատիպ դեպքեր այլևս երբեք չեն կրկնվի»,- ասաց նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.