Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվող հայն անհետ կորել է |shantnews.am|

shantnews.am: Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկն անհետ կորել է: Նշենք, որ այդ միջադեպի հետևանքով մահացել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը:

Կորած երիտասարդի հայրը՝ Ռոմիկ Հայրապետյանը, դիմել է ոստիկանություն՝ որդու նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։

Հովհաննես Հայրապետյանը, որը կասկածվում է նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ, միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել։

«Չի բացառվում, որ նա մահացել է ստացած վնասվածքներից։ Հնարավոր է, նրան ձերբակալել են, բայց թաքցնում են։ Քննչական մարմինները, հնարավոր է, սպասում են մինչև հանրային հետաքրքրությունը նվազի։ Վնասվածքները թաքցնել անհնար է, դրանք կատարվածի պատկերն ամբողջությամբ փոխում են»,- «Московский комсомолец»-ին մեկնաբանել է Հովհաննես Հայրապետյանի փաստաբան Կարեն Ներսիսյանը։

Փաստաբանի խոսքերով՝ Հովհաննես Հայրապետյանին, ամենայն հավանականությամբ, կրակել է մահացած հատուկջոկատայինը, քանի որ միայն նա է զենք ունեցել։

Հովհաննես Հայրապետյանը միջադեպին մասնակցել է իր եղբայրների՝ Համլետի և Հրանտի հետ։ Նրանք նշելիս են եղել Հրանտի ծննդյան օրը։

Համլետ և Հրանտ Հայրապետյանները ներկայումս կալանավորված են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.