Աննա Սահակյան

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 2019-ից միացել եմ «Ինֆոքոմի» թիմին՝ որպես սոցիալական և քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրող։

2020-2021 թթ․ լուսաբանել եմ Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը՝ հրապարակելով այդ թեմայով հոդվածների և հարցազրույների շարք։ 2021-ի ընթացքում աշխատել եմ որպես փաստերի ստուգման լրագրող։

2021-ից սկսել եմ գիտություն լուսաբանել։ 2023-ին սկսել եմ «Լաբորատորիայից ներս» շարքը, որի նպատակն է հանրայնացնել Հայաստանի գիտական կետրոնների, լաբորատորիաների, խմբերի աշխատանքը։ Այժմ լուսաբանում եմ Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում մեկնարկած բարեփոխումների թեման, զուգահեռ շարունակում եմ պատմել Հայաստանի գիտության և գիտնականների մասին։

2021-ին «Թվապատում» լրագրողական մրցույթում համայնքների խոշորացման գործընթացի մասին պատմող վիդեո նյութի համար ստացել եմ խրախուսական մրցանակ, 2022 և 2023 թթ․ հաղթել եմ նույն մրցույթի «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգում, «Փաստացի-2022» մրցույթին զբաղեցրել եմ երկրորդ հորիզոնականը։

Լրագրությունից զատ հետաքրքրվում եմ երաժշտությամբ, սովորում եմ Արաքս Դավթյանի անվան վոկալ ստուդիայում։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.