Սովորել եմ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
2017թ․ նոյեմբերից մինչ 2020 թվականի մարտը աշխատել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթում, 2020թ․-ից ի վեր աշխատում եմ «Ինֆոքոմում»։ Հիմնականում լուսաբանում եմ քաղաքական ոլորտի թեմաներ, աշխատում եմ փաստերի ստուգման եւ հետաքննական նյութերի ուղղությամբ։
Զբաղվում եմ նաեւ գրական ստեղծագործությունների խմբագրմամբ։
«Փաստացի-2023» լրագրողական հրապարակումների մրցույթում ստացել եմ երրորդ մրցանակը՝ «Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան» նյութի համար։
Աշխատել եմ «Ինֆոքոմի» «44-օրյա պատերազմ. ժամանակագրություն» մոնիթորինգային գործիքի ստեղծման վրա՝ որպես բովանդակության խմբագիր։
Լրագրությունից զատ հետաքրքրվում եմ գրականությամբ, ֆիլմերով ու կերպարվեստով։