1992թ․-ին որպես կամավորական մասնակցել եմ Արցախյան առաջին պատերազմին։ 1993-99թթ․ սովորել եմ Երեւանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակտուլտետում։
Մեդիայի ոլորտում աշխատանքս սկսել եմ 1999թ․-ից՝ «Ինտերնյուզի» հետ համագործակցությամբ։ Աշխատել եմ որպես օպերատոր։ Այդ ոլորտում համագործակցել եմ «Ֆիշկա ֆիլմ» ստուդիայի հետ, նկարահանել դոկումենտալ ֆիլմեր, որոնք ունեցել են համաշխարհային ցուցադրում եւ մրցանակներ շահել անվանի մրցույթներում։ Համագործակցել եմ տարբեր հեռուստաընկերներությունների հետ, նկարահանել դոկումենտալ, խաղարկային ֆիլմեր ու հաղորդումներ։
2011 – 2019թթ․ աշխատել եմ «Սիվիլնեթում»՝ որպես գլխավոր օպերատոր։ Այժմ համագործակցում եմ «Ինֆոքոմի», «Հետքի», «Բարս Մեդիայի» եւ այլ կազմակերպությունների եւ անհատ ռեժիսորների հետ։ Շարունակում եմ նկարել վավերագրական ֆիլմեր։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ եմ։
Մեդիայից դուրս՝ երգում եմ «Արահետ» կամերային երգչախմբում։