Ավարտել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Ուսմանը զուգահեռ աշխատել եմ լրագրության ոլորտում։ Ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում, այնուհետև մինչև 2018 թվականն աշխատել եմ որպես նախագծերի ղեկավար։ 2018 թվականին համահիմնադրել եմ «Ինֆոքոմը»։ 2018 թվականից մինչ այժմ Infocom.am-ի գլխավոր խմբագիրն եմ, իսկ 2024 թվականից՝ «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ նախագահը։