Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 
Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:
1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:
1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:
1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:
2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:
2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

ՀՀ նախագահը չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը բարձրացնող օրենքը և դիմել է ՍԴ

Արմեն Սարգսյանն ընդունել է մի շարք կուսակցությունների ղեկավարների

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանին

Օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը․ նախագահը Դատական օրենսգրքում փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցով կդիմի ՍԴ

Արմեն Սարգսյանը հանդիպել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ

ՀՀ նախագահ ընդունել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատուների

Արմեն Սարգսյանը ԲԴԽ առաջարկով Նարեկ Գաբրիելյանին նշանակել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

Մեր պարտականությունն է կառուցել իսկապես նոր և ուժեղ հայրենիք. Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել մի խումբ կին զինծառայողների

Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը. ՀՀ նախագահի շնորհավորանքը

Նախագահ Սարգսյանը և պրոֆեսոր Ղամբարյանն անդրադարձել են ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանին

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.