Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:
2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։
2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը. Տիգրան Ավինյանի ուղերձը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել իր հոր արած արտահայտությունների համար

Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներին |armenpress.am|

Երևանի քաղաքապետը հայտնել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության մեկնարկի ժամկետը |arm.sputniknews.ru|

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

Վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանը. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման մասին |armenpress.am|

Ի՞նչ փուլում են նոր աղբավայր կառուցելու աշխատանքները |1lurer.am|

Ավինյանը հիշեցնում է՝ հունվարի 1-ից հանրային տրանսպորտում կանխիկ վճարման հնարավորություն չի լինելու |armenpress.am|

Գործարկվել է transport.yerevan.am կայքը. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել |armenpress.am|

Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու համար գնված 20 հազար դոլարանոց տոմսի արժեքը

2026թ-ին 20 մլրդ դրամ ավելի գույքահարկ է հավաքվելու, տրանսպորտային համակարգը կարող է առանց թանկանալու աշխատել. Հայկ Մարության

100 դրամով հնարավո՞ր է ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ. Մարության-Ավինյան բանավեճ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.