Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:
2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։
2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

Մեկ շաբաթում մոտավորապես 24 մլն դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել «Երևան ավտոբուսում». Ավինյան |1lurer.am|

Երեք օրվա ընթացքում հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարումից ավելի շատ գումար է հավաքվել, քան նախորդ համակարգի պայմաններում․ Երևանի քաղաքապետ |armenpress.am|

Մետրոյում կուտակումները միասնական տոմսային համակարգի հետ կապ չունեն. Երևանի քաղաքապետ |azatutyun.am|

Ավագանու նիստին պետք է անդրադառնանք արտոնյալ խմբերին, որ տրանսպորտից օգտվելիս պետք է ունենան զեղչային համակարգ․ Տիգրան Ավինյան |1lurer.am|

Մերգելյան պուրակը, որը երկար տարիներ գտնվում էր անտեսված, այսօր հիմնանորոգվել է՝ դառնալով հարմարավետ, բարեկարգ և ժամանակակից. Ավինյան

Հայտնի են Երևանի ավագանու մանդատներից վաղաժամկետ զրկված անդամներին փոխարինողները |armenpress.am|

Գնվել է 8,5 մետրանոց 171 ավտոբուս և 15 տրոլեյբուս, տրանսպորտային ռեֆորմը վերջնականացնելու համար մնում է 150-200 ավտոբուս գնել. Ավինյան |tert.am|

Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը. Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ

Տիգրան Ավինյանը Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Քաղաքապետարանը «Դոմուս»-ի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման համար շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ է հատկացրել

WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան |tert.am|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.