Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:
2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։
2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Դիսպետչերական կետերը կվերանան, կներդրվի կառավարման մեկ կենտրոն. Երևանի քաղաքապետ |armenpress.am|

Հիմա սա է ամենակարևորը. Ավինյանը հանձնարարեց կենտրոնանալ վալիդատորների միջոցով վճարային համակարգի նախապատրաստման վրա |1lurer.am|

Երևանի օդի որակի բարելավման ուղղությամբ նոր ծրագիր կմշակվի |civilnet.am|

Սա շանտաժի մեթոդ է, որովհետև բոլոր թեմաներով, որոնցով խնդիրներ են բարձրաձայնվում, իրականացվում են աշխատանքներ․ Ավինյանը՝ վարորդների գործադուլի մասին

Ավինյանը ներողություն է խնդրել երևանցիներից և խոստացել «պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին»

Երևան ներկրված տրոլեյբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով որոշ ուղեգծեր կփոփոխվեն |1lurer.am|

Ավտոբուսներում և միկրոավտոբուսներով այսօրվանից հնարավոր է վճարում իրականացնել ֆիզիկական բանկային քարտերով

Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի քաղաքի կառավարման տարբեր ծառայություններ

Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Սերոբ Սարգսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար |1lurer.am|

Մանկապարտեզներին սննդի մատակարարման վերաբերյալ քաղաքապետարանի պահանջները խիստ են լինելու. Տիգրան Ավինյան |armenpress.am|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.