ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։
Դատախազությունը՝
օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։