ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։
Դատախազությունը՝

օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։

«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 1000 անշարժ և 200 շարժական գույք, հայցագինը՝ 500 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազությունն ամփոփել է Վարչության երեք տարվա աշխատանքը

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար. դատախազը գործն ուղարկել է դատարան

Արաքս գետի հունը խախտելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների տնօրենների նկատմամբ

«Շողեր» մսուր-մանկապարտեզն օրենքի խախտմամբ օտարվել է. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել. 1 անշարժ և 1 շարժական գույքերն ու շուրջ 29 մլն դրամը վերադարձվել են ՀՀ-ին

Պուշկինի 2 հասցեում գտնվող համայնքապատկան գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ դիվելոփըրզին». դատախազության դիմումը ընդունվել է վարույթ

Դատախազը ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան

Բացահայտվել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ 1 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման երկու դեպք

Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել |azatutyun.am|

Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը. հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի նկատմամբ

Դատախազությունը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետից պահանջում է բռնագանձել 2 անշարժ գույք և 662 մլն դրամ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.