ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:
Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԱԳՄ նախագահության անդամներին

Անհուսալի վարկառուներին պետական աջակցությամբ ներելը ֆինանսների նախարարը հոգատարություն է համարում |hetq.am|

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՆԳՆ, ՏԿԵՆ և Արդարադատության նախարարների երդման արարողությունը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակը

Կին զինծառայողների համար առաջարկվում է սահմանել 125 հազար դրամ հավելավճար |armenpress.am|

Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցման համար

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթն արժանացել է Կառավարության հավանությանը

Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ

Մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամրապնդենք և կկիրառենք. Փաշինյան |1lurer.am|

Սուբվենցիոն և այլ ծրագրերի սահմանափակումներ են սպասվում ծառայողական մեքենաները կրճատելու սկզբունքը չկիրառող համայնքներին

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը բյուջե է վճարել 33 մլրդ դրամի շահաբաժին, 73 մլրդ դրամի հարկեր |civilnet.am|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.