ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու Թուրքիայի սպառնալիքներին |news.am|

«Գազպրոմն» ավարտել է «Թուրքական հոսք» գազատարի լիցքավորման աշխատանքները |tert.am|

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը վերցրել է Սիրիայում ԱՄՆ նախկին բազան |shantnews.am|

Ռուսաստանը ռազմաբազա է հիմնում Սիրիայում |24news.am|

Հայաստանն առաջին անգամ դարձել է դեպի ՌԴ թանկարժեք քարերի ամենախոշոր արտահանողը |tert.am|

Հայաստանում ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է հանդիսանում. Շոյգու |tert.am|

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարը |aysor.am|

Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայում համատեղ պարեկություն կիրականացնեն |news.am|

Ռուսաստանում ջրամբարտակի փլուզման հետևանքով մարդիկ են զոհվել |azatutyun.am|

«Ռուսավիացիա»-ն հերքել է դեպի Վրաստան չվերթների վերսկսման մասին տեղեկությունը |tert.am|

Ռուսաստանը «թույլ չի տա բախումներ թուրքական և սիրիական ուժերի միջև» |azatutyun.am|

Ռուսաստանն Ադրբեջանում ցանկանում է Ատոմային էլեկտրակայան կառուցել |shantnews.am|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.