ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 
2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՀՀ ՄԻՊ-ը Պետդեպի ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը

Արձանագրված բոլոր դեպքերը քննության առարկա դարձնելու նպատակով կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն․ ՄԻՊ

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցում են հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց

Անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը․ ՄԻՊ

ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ` բերման ենթարկվածներին տեսակցելու

ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանում սինագոգի վրա հարձակմանը

Հաթերքի գյուղապետն ազատ է արձակվել. ՄԻՊ

ՄԻՊ ներկայացուցիչները ՊՆ հոսպիտալում տեսակցել են բուժում ստացող զինծառայողներին

ՄԻՊ-ը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարում ԵԽ-ի հետ համագործակցությունը

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Արարատի մարզ

Անահիտ Մանասյանն արձագանքել է այսօր ՄԻՊ գրասենյակի առջև հավաքի ընթացքում բարձրացված հարցերին

Պատրաստ եմ հանդիպել Բագրատ Սրբազանի հետ մեր մեթոդաբանությամբ ու կոնկրետ ձևաչափով․ ՄԻՊ |tert.am|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.