ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 
2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ադրբեջանում հայատյացության խրախուսումը հանգեցրել է արցախահայերի նկատմամբ դաժանությունների․ ՄԻՊ

Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ

Կոչ ենք անում Արման Թաթոյանին`ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար. Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ

ՄԻՊ-ը ՀՀ-ում Չեխիայի դեսպանին ներկայացրել է պատերազմում ադրբեջանի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները

Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է. ՄԻՊ-ի ուղերձը փաստաբանի օրվա առիթով

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ

Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի ԱԺ պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ․ ՄԻՊ

Լրագրողական կազմակերպությունները համաձայնություն են հայտնել ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան գրառման գնահատականների և պահանջների առնչությամբ

ՄԻՊ-ի արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև ՁՊՎ

Մարդու իրավունքների պաշտպանն այս գիշեր ԱԱԾ-ում առանձնազրույցներ է ունեցել բերման ենթարկված անձանց հետ

ՄԻՊ-ը այցեր է իրականացնում Ոստիկանություն և ԱԱԾ՝ կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.