Ryanair-ը իռլանդական խոշորագույն ավիաընկերություններից է Եվրոպայում։ Ընկերության գրասենյակը գտնվում է Դուբլինում։1985 թվականին այն հիմնադրել է Թոնի Ռայանը։ Առաջին թռիչքը իրականացվել է 1985 թվականին։ Ryanair-ը իրականացրել է ավելի քան 1600 չվերթներ տարբեր երկրներում։ Ryanair-ում գործում են ավելի քան 400 Boeing 737-800 օդանավեր։ Ավիաընկերությունը բնորոշվում է որպես արագ զարգացող․ սպասարկում է 38 երկիր Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում (Մարոկկո) եւ Միջին Արեւելքում (Իսրայել, Լիբանան եւ Հորդանան)։