Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ։ Ծնվել է 1970թ․ ապրիլի 17-ին։ 1988 – 1990 թթ. Ծառայել է զինված ուժերում, 1991 – 1992 թթ. Երեւանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ, 1992 – 1994 թթ. Երեւանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ, 1994 – 1994 թթ. Երեւանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար, 1994 – 2009 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 2009 – 2012 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, 28.06.2012 – 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,2012 – 2018 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:
ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին: Հայտնի է, որպես Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող, բնապահպանական, սոցիալական եւ այլ բնույթի ցույցերի, բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձանցից մեկը:
2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ազատվել է ոստիկանապետի պաշտոնից։ Նույն օրը երեկոյան նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվել է նաեւ  վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
 

Ինձ փակ համարով զանգել, ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ․ Վալերիյ Օսիպյանին սպառնացել են |hraparak.am|

Լեւոն Երանոսյանի գործով դատարանն ուսումնասիրեց Փաշինյան-Օսիպյան զրույցի եւ պայթուցիկների տեսանյութերը |armtimes.com|

Օսիպյանն ինքն է որոշել ազատվել աշխատանքից․ Վլադիմիր Կարապետյան |24news.am|

Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյան |irakanum.am|

ՀՀ ոստիկանապետի պարտականությունների կատարումը այս պահին դրված է Արման Սարգսյանի վրա. Աշոտ Ահարոնյան |shantnews.am|

Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնոցի» գծային բաժնի պետին, Իջևանի և Տավուշի ոստիկանապետերին |tert.am|

Ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում. Օսիպյանը՝ Հուրգադա-Երևան չվերթների չեղարկման մասին |shantnews.am|

Եթե ունեք նման փաստ, ես անձամբ ձեռնաշղթա կհագցնեմ այդ ծառայողի ձեռքերին. Օսիպյանը՝ վարորդական իրավունք ստանալու մասին |news.am|

60-70-ականների մեքենաներ կան, որ տեխզննում չեն անցնում. տեխզննման համակարգը պետք է փոխվի. Վալերիյ Օսիպյան

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը շուտով կանցնի գործի՝ վերհանելու ՃՏՊ-ների հանգեցնող խնդիրները. Վալերիյ Օսիպյան |tert.am|

Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի սիգի բիզնեսի մասին |lragir.am|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.