ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ԿԸՀ-ն ավագանու անդամ Արեգ Գևորգյանի մանդատը տրամադրել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Աշոտ Սարգսյանին

Նարեկ Զեյնալյանի մանդատը ԿԸՀ-ն տրամադրել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին

Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը |aysor.am|

Գյումրիի քաղաքապետն ու ավագանու 14 անդամներ ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրություն

Մեկնարկել է ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով համապետական ստորագրահավաքը |factor.am|

ԿԸՀ-ն Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու որոշում է կայացրել

ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել

Քննարկվել է ԿԸՀ-ի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի, «Հանրային ձայն» խմբակցությունը՝ ավագանու նոր անդամներ |1lurer.am|

ԿԸՀ-ն համալրել է թիվ 25 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը

ԿԸՀ-ն Տիգրան Ուրիխանյանի փոխարեն Երևանի ավագանու անդամ է գրանցել «Հանրային ձայն» կուսակցությունից Ալբերտ Մովսեսյանին

ՀՀ ԿԸՀ-ն հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.