Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար։ Ծնվել է 1971թ․ մարտի 22-ին։ 1987-1992 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1993-1995 թթ.՝ ՀՊՃՀ ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան։ 1995-1997թթ․՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ 1991-1993թթ. աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման եւ կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում։1993-1995 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ 1995-1996 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ, ապա դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։ 1996-1999 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ, ապա նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։ 1999 թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։
2000 թ.  նշանակվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։ 2008 թ. մայիսի 19-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար։

Ատոմ Ջանջուղազյան. Դեֆիցիտն այլևս բյուջետային աջակցության վարկերով չենք ֆինանսավորելու |panarmenian.net|

2020 թվականի բյուջեով հնարավորություն ենք ունենալու օգտագործել 1 տրիլիոն 880 մլրդ դրամ միջոցներ. Ջանջուղազյան |aysor.am|

2019-ին տնտեսական աճի բարձր ցուցանիշը պայմանավորված է ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներով. Ատոմ Ջանջուղազյան |news.am|

Որքա՞ն են աճել արտահանումն ու ներմուծումը. Ատոմ Ջանջուղազյանի տվյալները ճիշտ չեն |fip.am|

Կառավարությունը հաստատեց ՀՀ 2018թ. թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը |armenpress.am|

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին

Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. փաստաթղթում չկա կոնկրետ թիվ |panarmenian.net|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.