Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։
Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 
2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

ԱԺ–ն հրապարակել է Ալեն Սիմոնյանի՝ 2024-ին արտերկիր կատարած այցերի աշխարհագրությունը

Անհետ կորածների հարազատները հանդիպեցին Ալեն Սիմոնյանի հետ․ Բաղրամյան պողոտան բաց է |azatutyun.am|

Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան |azatutyun.am|

ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ռուբինյանը. ԱԺ նախագահ Սիմոնյանը պաշտոնական այցով կգտնվի Հնդկաստանում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան

ՀՀ ԱԺ նախագահն ու Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հայաստանում Կոլումբիայի դեսպանին

Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդա

Ալեն Սիմոնյանը վիետնամցի իր գործընկերոջը փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել Հայաստան

Գերիներին չվերադարձնելու դեպքում Ալեն Սիմոնյանը COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարում |azatutyun.am|

Ալեն Սիմոնյանը՝ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվի պահանջի մասին |1lurer.am|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.