Զարուհի Բաթոյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 
Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:2008թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:2012թ.՝ «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ):1999-2017թթ.՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր եւ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012-2018թթ.՝ «Զարտպրինտ»ՍՊԸ տնօրեն: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ համագործակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ: 2018-2019թթ. եղել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:2019-2020թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:2014-2018թթ. եղել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ: 2013-2017թթ.՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ: 2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Զարուհի Բաթոյանը օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել է սահմանել «Հայրերի օր»

Անցում ենք կատարել փուլային տարբերակով էլեկտրոնային հերթագրման համակարգի, ինչը էականորեն նվազեցրել է հերթերի կուտակումը․ Արա Ֆիդանյան

Առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները |1lurer.am|

Բաթոյանը հրավիրվել է «Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննող հանձնաժողով |armenpress.am|

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ․ Զարուհի Բաթոյան

Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն․ Զարուհի Բաթոյան

2021-ի բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև պատերազմի հետևանքով կարիքի մեջ հայտնված շահառուներին. Բաթոյան |1lurer.am|

Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով ՀՀ-ում է

«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում»․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսադասեր կանցկացնի

Զարուհի Բաթոյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերին

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.