Challenge

“Challenge”-ը Infocom.am-ի նախագիծն է՝ ուղղված քննադատական բովանդակության արտադրությամբ հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեծելուն։
Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, ում համարում է թեմայի արժանի շարունակող։ Մարտահրավերն ընդունողը ևս մարտահրավեր է նետում։
Մարտահրավերը չունի միայն հակադրման նպատակ, և մարտահրավեր ընդունողը կարող է նաև զարգացնել, շարունակել մարտահրավեր նետողի թեզերը, ավելացնել փաստերը, հարստացնել հիմնավորումները։
Նախագծի շրջանակում ներդրվել է նվիրատվությունների համակարգ, որի միջոցով հանրությունը հնարավորություն կունենա  նվիրատվություններ կատարել ոչ թե լրատվամիջոցին, այլ հենց հոդվածագրին։ infocom.am-ը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Հավաքագրված գումարը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային պահումների իրականացումից հետո, որպես հոնորար կփոխանցվի հոդվածագրին։
Հոդվածների հաստատման և  հրապարակման կարգը․

հոդվածագիրը ներկայացնում է հոդվածի թեման և կարճ նկարագիրը։ Խմբագրական խորհուրդը, քննարկելով հայտը, տալիս է նախնական հաստատում կամ մերժում է։
հոդվածագիրը միանգամից ներկայացնում է հոդվածի վերջնական տարբերակը և խմբագրական խորհուրդը ընդունում կամ մերժում է։
խմբագրական խորհուրդը կարող է չմեկնաբանել մերժման պատճառները։
հոդվածները չպետք է պարունակեն իրականությանը չհամապատասխանող փաստեր, մանիպուլյացիաներ, վիրավորանք, այլատյացություն։

Տուրիզմ․ գրել եմ այսօր, որ կարդաք վաղը [Challenge 3.2 | Սիրանուշ Փիլոյան]

Ըստ օրենքի՝ ինչու՞ են գաղտնալսելու և ինչպե՞ս են պաշտպանված մեր իրավունքները. մասնագիտական մոտեցում [Challenge 2.2 | Արթուր Պողոսյան]

Զբոսաշրջություն․ պաթոսի բիզնեսը [Challenge 3.1 | Գևորգ Բաբայան]

Ու՞մ են գաղտնալսելու [Challenge 2.1 | Սարո Սարոյան]

Մեր բակը․ հասարակության КВН-ացումը [Challenge 1.1 | Դավիթ Ստեփանյան]

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.