ԱՄԷ, պաշտոնապես Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավարևելյան մասում։ ԱՄԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ԱՄԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։