Արմեն Խաչատրյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 4-ին Գորիսում:2000թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը: Իրավագիտության մասնագետ։2000-2004թթ. եղել է ՀՀ Սյունիքի մարզային ներքին գործերի վարչության (ՄՆԳՎ) Կապանի ՆԳ բաժնի պարեկային բաժանմունքի ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ, 2004-2005թթ.՝ տեսուչ։ 2005-2008թթ.՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետաքննության գծով տեսուչ։ 14.02.2008-17.10.2008թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի տեսուչ: 2008-2011թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ տեսուչ։2011-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետի տեղակալ: 2013-2018թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու |armlur.am|

ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը զարգանում է, ունենք 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ. Խաչատրյան |armenpress.am|

Գազալցակայաններում հաճախ հրաժարվում են անկանխիկ առևտրից. պատգամավորը հրավիրում է ՊԵԿ-ի ուշադրությունը |1lurer.am|

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան |azatutyun.am|

Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր |civilnet.am|

Ադրբեջանը չի ձգտում խաղաղության. լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ. Արմեն Խաչատրյան |aysor.am|

ՊՆ-ն պետք է պարզի, թե ինչի հետևանքով տեղի ունեցավ այս սադրանքը, միջադեպեր եղել են ու լինելու են. ՔՊ-ական պատգամավոր |news.am|

Ադրբեջանը վատ է տրամադրված, նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս. Արմեն Խաչատրյան |armeniasputnik.am|

Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով. Արմեն Խաչատրյան |armeniasputnik.am|

Ֆրանսիայի հետ ոչ թե ռազմական դաշինք կստեղծվի, այլ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կստորագրվի. Արմեն Խաչատրյան |azatutyun.am|

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել․ ՏԿԵ նախարար |armenpress.am|

Գորիսի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում |hetq.am|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.