Infocom
21.6K subscribers
11K photos
771 videos
7 files
30.2K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
🇺🇸 Վաշինգտոնի դաշնային դատավորը հրահանգել է Թրամփի վարչակազմին գործադրել «բոլոր ողջամիտ ջանքերը»՝ վերականգնելու «Ամերիկայի ձայն»-իաշխատակիցներին, ովքեր հեռացվել են կամ հարկադիր պարապուրդի ուղարկվել, ինչպես նաև շարունակել ԱՄՆ Գլոբալ մեդիայի երկու այլ լրատվամիջոցների՝ «Ազատ Ասիայի» (Free Asia)և Մերձավոր Արևելքի հեռարձակման (MBN) ֆինանսավորումը: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ վարչակազմը պետք է դադարեցնի «Ամերիկայի ձայն»-ը փակելու քայլերը:

🔸 Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը մարտի կեսերին ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM) կրճատման մասին հրամանագիր ստորագրեց, ինչից հետո գործակալության ժամանակավոր ղեկավարությունը սկսեց Կոնգրեսի կողմից USAGM-ի միջոցով ֆինանսավորվող լրատվամիջոցների գործունեությունը, այդ թվում՝ «Ամերիկայի ձայն»-ը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դադարեցնելու գործողություններ: |azatutyun.am|
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
🇦🇿 Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ դավաճանության ու Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:

🔸 Մեղադրական եզրակացությունը պնդում է, թե ադրբեջանցին սոցիալական ցանցերի միջոցով գաղտնի կապեր է հաստատել Հայաստանի պաշտոնական կառույցների հետ և նրանց փոխանցել տեղեկություններ՝ Ադրբեջանի պետական անվտանգության և շահերի դեմ։

📌 Ադրբեջանում չկան անկախ լրատվամիջոցներ, որոնք կփոխանցեին Գասիմզադեի դիրքորոշումը առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։ |azatutyun.am|
🕯 Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպած ավանդական Ջահերով երթը։

📌 Երթը կշարժվի Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

🛑 Նշենք, որ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ Ինչպես նաև, տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։
❗️Այսօր՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

🔸 Տուժածներ չկան:
 
🗣 ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ.

‼️ «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915թ. ահագնացած կոտորածներին և զանգվածային տեղահանություններին։ […]

🔸 Այս օրակարգի շուրջ Կառավարության և անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետևյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։

🔸 Պետություն և պետական շահեր, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ և պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր և ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը»։
📣 Բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության:

‼️ ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր։

[ՀՀ ԱԳՆ ուղերձը]
Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը՝ այն համարելով «անպատասխանատու և անընդունելի»։

🇦🇿🇹🇷 «Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել ևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։

‼️ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով»,- ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ին։
‼️ Հայաստանի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և Ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»։

🔸 Հակառակ մոտեցումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական բարոյազրկում և ազգուրացություն:

[ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը]
🔸 Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ 

🔸 Աղոթք վերառաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին՝ իր հոգու ցավն ու տրտմությունը և տառապանքը ուժի վերածելու՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։

[Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում]
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ.

📌 «Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա։ […]

📌 Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը՝ մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև»։
📍 Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը։

📍 Միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին՝ արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։

📍 Ցավոք, այս իրականության մեջ անհասկանալի ու անբացատրելի են նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։

[Արցախի ԱԺ ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ]
🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել հայ համայնքին և Պոլսո Հայոց պատրիարքին։

🗣️ «Այս տարի ևս խորին հարգանքով ենք հիշում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան հայերին և մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց սերունդներին։

📃 Ուղերձում նշվում է, թե Թուրքիայի մշակույթի, արվեստի, քաղաքական, տնտեսական, կրթական և սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցած հայ քաղաքացիների անդորրը, անվտանգությունն ու բարօրությունը շարունակելու են մնալ իրենց առաջնահերթություններից, ինչպես և մյուս բոլոր քաղաքացիների դեպքում։

📌 «Ինչպես Թուրքիան միասին հասցրել ենք այս օրերին, Թուրքիայի դարաշրջանն էլ ուս ուսի տված կկառուցենք։ Ահա այս մտքերով կրկին անկեղծորեն կիսում եմ Հայ համայնքի՝ անցյալում ապրած ցավերը, հարգանքով եմ հիշում իրենց կյանքը կորցրած Օսմանյան քաղաքացիներին», - նշված է Էրդողանի ուղերձում։
📣 Տարբեր երկրների ներկայացուցիչներ ուղերձներ են հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

🇷🇺 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական վիշտ։

🇫🇷 «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը», - այս մասին հայերենով գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

🇮🇹 Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին նշել է. «100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր»։

🇬🇷 «Հունաստանի ժողովուրդը Հայաստանի ժողովրդի հետ կիսում է հալածանքների և ցեղասպանության ցավը», - նշել է Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

🇱🇧 Լիբանանի նախագահը ընդգծում է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։
🇮🇳🇵🇰 Անցած օրերին Քաշմիրում տեղի ունեցած զինված հարձակման ֆոնին կտրուկ սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում տասնյակ զբոսաշրջիկների կյանք խլած արյունալի հարձակումը պաշտոնական Դելին ահաբեկչություն է որակել:

🔸 Ըստ Հնդկաստանի պաշտոնական աղբյուրների՝ երեք հարձակվողներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են։

🔸 Արյունալի միջադեպի հաջորդ օրը Հնդկաստանի իշխանությունները չեղարկեցին Պակիստանի քաղաքացիների վիզաները, փակելով նաև Պակիստանի հետ միակ սահմանային անցակետը։ Դելին նաև հայտարարեց, որ կասեցնում է Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման համաձայնագիրը, որը գործել է տասնյամյակներ շարունակ՝ նույնիսկ կողմերի միջև զինված ընդհարումների պայմաններում։

🔸 Պակիստանի իշխանությունները ևս որոշել են չեղարկել Հնդկաստանի քաղաքացիների համար վիզաները, փակել օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար, նաև դադարեցնել առևտուրը Հնդկաստանի հետ։ Իսլամաբադը մտադիր է նաև մի խումբ հնդիկ դիվանագետների արտաքսել երկրից: |azatutyun.am|
🇺🇸 «Ես գոհ չեմ Կիևի վրա ՌԴ-ի հարվածներից: Դրանք անհրաժեշտ չէին և շատ վատ պահի տեղի ունեցան: Վլադիմիր, կա՛նգ առ: Շաբաթական 5,000 զինվոր է զոհվում: Եկեք հասնենք խաղաղության գործարքին», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

🇺🇦🇷🇺 Նշենք, որ ուկրաինական կողմը հայտնել էր, որ Ռուսաստանը զանգվածային համակցված հարված է հասցրել Կիևին։ Հրթիռակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 63-ը, այդ թվում 6 երեխա։ Այս մասին հայտնել էր երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
❗️Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր կոմիտեն գրավոր հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝  ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երկու հարյուրից ավելի հայ մտավորականների իրենց տներից վտարմամբ և մահվան երթի ուղարկելով սկսված գործընթացը շարունակվել է հարյուր հազարավոր հայերի աքսորով և սպանությամբ։

🗣 «110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ տարվեցին իրենց տներից և ուղարկվեցին մահվան։ Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի տեղահանությամբ և կոտորածով։ Այս հողերի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես ծանր մարդկային գին վճարեցին և կոտորվեցին այս քաղաքականության ու գործելակերպի հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ։ |factor.am|
❗️Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվելու հնարավորություն չուներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

🗣 «Հենց առաջին օրվանից, երբ մենք հարց ենք բարձրացրել՝ բացել Լաչինի միջանցքը, որ խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Եվ այդ մարդիկ մնալով կենդանի պատանդ՝ ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրսբերումը»,- ասել է Շահրամանյանը:

📌 Հարցին, արդյոք ինքը տեսե՞լ է, թե ինչպես են գերեվարում Արցախի նախկին նախագահներին, Շահրամանյանը պատասխանել է՝ «Այո, տեսել եմ»։ |civilnet.am|