Infocom
21.6K subscribers
11K photos
771 videos
7 files
30.2K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
🕯 Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպած ավանդական Ջահերով երթը։

📌 Երթը կշարժվի Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

🛑 Նշենք, որ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ Ինչպես նաև, տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։
❗️Այսօր՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

🔸 Տուժածներ չկան:
 
🗣 ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ.

‼️ «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915թ. ահագնացած կոտորածներին և զանգվածային տեղահանություններին։ […]

🔸 Այս օրակարգի շուրջ Կառավարության և անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետևյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։

🔸 Պետություն և պետական շահեր, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ և պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր և ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը»։
📣 Բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության:

‼️ ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր։

[ՀՀ ԱԳՆ ուղերձը]
Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը՝ այն համարելով «անպատասխանատու և անընդունելի»։

🇦🇿🇹🇷 «Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել ևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։

‼️ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով»,- ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ին։
‼️ Հայաստանի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և Ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»։

🔸 Հակառակ մոտեցումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական բարոյազրկում և ազգուրացություն:

[ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը]
🔸 Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ 

🔸 Աղոթք վերառաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին՝ իր հոգու ցավն ու տրտմությունը և տառապանքը ուժի վերածելու՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։

[Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում]
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ.

📌 «Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա։ […]

📌 Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը՝ մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև»։
📍 Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը։

📍 Միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին՝ արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։

📍 Ցավոք, այս իրականության մեջ անհասկանալի ու անբացատրելի են նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։

[Արցախի ԱԺ ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ]
🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել հայ համայնքին և Պոլսո Հայոց պատրիարքին։

🗣️ «Այս տարի ևս խորին հարգանքով ենք հիշում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան հայերին և մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց սերունդներին։

📃 Ուղերձում նշվում է, թե Թուրքիայի մշակույթի, արվեստի, քաղաքական, տնտեսական, կրթական և սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցած հայ քաղաքացիների անդորրը, անվտանգությունն ու բարօրությունը շարունակելու են մնալ իրենց առաջնահերթություններից, ինչպես և մյուս բոլոր քաղաքացիների դեպքում։

📌 «Ինչպես Թուրքիան միասին հասցրել ենք այս օրերին, Թուրքիայի դարաշրջանն էլ ուս ուսի տված կկառուցենք։ Ահա այս մտքերով կրկին անկեղծորեն կիսում եմ Հայ համայնքի՝ անցյալում ապրած ցավերը, հարգանքով եմ հիշում իրենց կյանքը կորցրած Օսմանյան քաղաքացիներին», - նշված է Էրդողանի ուղերձում։
📣 Տարբեր երկրների ներկայացուցիչներ ուղերձներ են հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

🇷🇺 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական վիշտ։

🇫🇷 «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը», - այս մասին հայերենով գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

🇮🇹 Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին նշել է. «100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր»։

🇬🇷 «Հունաստանի ժողովուրդը Հայաստանի ժողովրդի հետ կիսում է հալածանքների և ցեղասպանության ցավը», - նշել է Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

🇱🇧 Լիբանանի նախագահը ընդգծում է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։
🇮🇳🇵🇰 Անցած օրերին Քաշմիրում տեղի ունեցած զինված հարձակման ֆոնին կտրուկ սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում տասնյակ զբոսաշրջիկների կյանք խլած արյունալի հարձակումը պաշտոնական Դելին ահաբեկչություն է որակել:

🔸 Ըստ Հնդկաստանի պաշտոնական աղբյուրների՝ երեք հարձակվողներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են։

🔸 Արյունալի միջադեպի հաջորդ օրը Հնդկաստանի իշխանությունները չեղարկեցին Պակիստանի քաղաքացիների վիզաները, փակելով նաև Պակիստանի հետ միակ սահմանային անցակետը։ Դելին նաև հայտարարեց, որ կասեցնում է Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման համաձայնագիրը, որը գործել է տասնյամյակներ շարունակ՝ նույնիսկ կողմերի միջև զինված ընդհարումների պայմաններում։

🔸 Պակիստանի իշխանությունները ևս որոշել են չեղարկել Հնդկաստանի քաղաքացիների համար վիզաները, փակել օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար, նաև դադարեցնել առևտուրը Հնդկաստանի հետ։ Իսլամաբադը մտադիր է նաև մի խումբ հնդիկ դիվանագետների արտաքսել երկրից: |azatutyun.am|
🇺🇸 «Ես գոհ չեմ Կիևի վրա ՌԴ-ի հարվածներից: Դրանք անհրաժեշտ չէին և շատ վատ պահի տեղի ունեցան: Վլադիմիր, կա՛նգ առ: Շաբաթական 5,000 զինվոր է զոհվում: Եկեք հասնենք խաղաղության գործարքին», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

🇺🇦🇷🇺 Նշենք, որ ուկրաինական կողմը հայտնել էր, որ Ռուսաստանը զանգվածային համակցված հարված է հասցրել Կիևին։ Հրթիռակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 63-ը, այդ թվում 6 երեխա։ Այս մասին հայտնել էր երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
❗️Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր կոմիտեն գրավոր հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝  ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երկու հարյուրից ավելի հայ մտավորականների իրենց տներից վտարմամբ և մահվան երթի ուղարկելով սկսված գործընթացը շարունակվել է հարյուր հազարավոր հայերի աքսորով և սպանությամբ։

🗣 «110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ տարվեցին իրենց տներից և ուղարկվեցին մահվան։ Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի տեղահանությամբ և կոտորածով։ Այս հողերի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես ծանր մարդկային գին վճարեցին և կոտորվեցին այս քաղաքականության ու գործելակերպի հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ։ |factor.am|
❗️Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվելու հնարավորություն չուներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

🗣 «Հենց առաջին օրվանից, երբ մենք հարց ենք բարձրացրել՝ բացել Լաչինի միջանցքը, որ խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Եվ այդ մարդիկ մնալով կենդանի պատանդ՝ ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրսբերումը»,- ասել է Շահրամանյանը:

📌 Հարցին, արդյոք ինքը տեսե՞լ է, թե ինչպես են գերեվարում Արցախի նախկին նախագահներին, Շահրամանյանը պատասխանել է՝ «Այո, տեսել եմ»։ |civilnet.am|
Հայ որբերի «Տուն» ամսագիրը՝ ազգային ինքնությունը վերագտնելու և ցեղասպանական տրավմաները հաղթահարելու միջոց | Հանրագիտ
🔸 Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Երիտթուրքական կառավարության ցեղասպանական գործողություններից էր հայ երեխաների թուրքացման և իսլամացման քաղաքականությունը։
🔸 Երիտթուրքական կառավարության համակարգմամբ հայ երեխաներն ուղարկվում էին թուրքական որբանոցներ, բաժանվում էին թուրք ընտանիքներին որպես «որդեգիրներ» կամ սպասավորներ, բազմաթիվ թուրքեր, արաբներ, քրդեր էլ նրանց տեղահանվածների քարավաններից առևանգում էին կամ թուրք ժանդարմներից փողի դիմաց վերցնում։
🔸1-ին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց որբերի փրկության գործընթաց, և նրանք տեղավորվեցին տարբեր երկրների որբանոցներում։
🔸 Վերհիշենք «Հանրագիտ» շարքի նյութը՝ հայ ցեղասպանագետների հոդվածի մասին, որը Ջբեյլի որբանոցի «Տուն» ամսագրի օրինակով պատմում է, թե ինչպես էին աշակերտական ամսագրերն օգնում հայ որբերին վերագտնել իրենց հայկական ինքնությունն ու հաղթահարել ցեղասպանության տրավման։
🇺🇸🇦🇲 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ:

🗣 «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք մատուցում այն ​​հրաշալի հոգիների հիշատակին, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայեր աքսորվեցին և մահվան երթի դատապարտվեցին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար»,–նշել է Թրամփը:

📌 «Մենք ակնկալում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակություն և տարածաշրջանային կայունության պահպանում, քանի որ մենք շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,–եզրափակել է ԱՄՆ նախագահը: |armenpress.am|
🇹🇷 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին՝ հերթական անգամ ժխտելով ցեղասպանության փաստը։

🗣 «Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ​​​​ուսումնասիրության համար։ Մենք ընդգծում ենք, որ արմատական ​​շրջանակների կողմից պատմությունից թշնամանք սերմանելու ջանքերը չպետք է խրախուսվեն և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշվում է հայտարարությունում։

📌 Նշվում է, թե Թուրքիան, իբր, միշտ «պաշտպանել է խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման խթանումը համաշխարհային մակարդակում և տարածաշրջանում»։|factor.am|