Արմեն Ղազարյանը պնդում է՝ Ադրբեջանում հայտնված զինծառայող եղբայրը սպաների հետ խնդիրներ է ունեցել |armtimes.com|

armtimes.com։ Շաբաթներ առաջ Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի վիճակը նորմալ է: Այս մասին ասաց զինծառայողի եղբայրը՝ Արմեն Ղազարյանը, նշելով, որ այդպիսի տեղեկություն իր հորը հայտնել են Կամիր խաչի կազմակերպությունից:

Ղազարյանն ասաց, որ իրենց հայտնի չէ, թե եղբայրը որտեղ եւ ինչ պայմաններում է պահվում:

Հարցին՝ դեպքից հետո զորամաս գնացե՞լ է, մանրամասներ հաջողվե՞լ է պարզել, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Ինձ չեն թողել, որ զորամաս գնամ: Ես ընդամենը գնացել եմ Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, այնտեղից հետ են ուղարկել՝ չեն թողել գնամ»:

Զինծառայողի եղբայրը նշեց, որ ՊՆ-ն գաղտնի է պահում տեղեկությունները. «Ասում են գաղտնի գործ է, ընտանիքի անդամների համար էլ են գաղտնի պահում»: Արմեն Ղազարյանը չգիտի՝ եղբայրը մոլորվե՞լ է, թե այլ հանգամանքներում է հայտնվել Ադրբեջանում: Դիտարկմանը, որը այս ընթացքում մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ եղբայրը զորամասում ճնշումների է ենթարկվել, Արմեն Ղազարյանն ասաց. «Տեղյակ եղել եմ, որ խնդիրներ է ունեցել, բայց այնպես է եղել, որ խնդիրների համար գնացել մարդկանց հետ հանդիպել են, նորմալ է եղել ամեն ինչ»:

Ղազարյանի խոսքով՝ եղբայրը խնդիրներ է ունեցել սպաների հետ, զինվորների հետ խնդիր չի եղել: Դիտարկմանը՝ փաստորեն դրա համար է ՊՆ-ն փորձում գործը գաղտնի պահել, Ղազարյանը դրական արձագանք տվեց:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.