aysor.am։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է՝ հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ չի ձեռնարկել։
«Ապատեղեկատվություն է», – ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը գրել էր, թե երեկ երեկոյան ադրբեջանցի սահմանապահները կանխել են հայկական դիվերսիոն խմբերի ներթափանցումը Հայաստանի հետ սահմանին։
Նշվել էր նաև, թե իբր եղել է խոշոր տրամաչափի զենքերով ինտենսիվ հրետակոծություն. ՀՀ ՊՆ-ն այս լուրը նույնպես համարեց ապատեղեկատվություն։