Բուքմեյքերների և «խվատայկաների» աշխատանքը սահմանափակող օրենքն ընդունվեց |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ընդունվեց Ալեն Սիմոնյանի և գործընկերների նախագիծը, որով սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական գրասենյակների, ինչպես նաև լցակայաններում «խվատայկա» շահումով խաղերի գործունեության վրա։ Այդ սահմանափակումները քիչ-քիչ սկսելու են գործել 2020 թվականի նոյեմբերից։

Նախագիծը ստացավ 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայն։

Առաջինը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն կարող է առավելագույնը մեկական բուքմեյքերական կետ ունենալ մարզերից յուրաքանչյուրում, Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրում և 4 զբոսաշրջային քաղաքներում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի, Սևան։

Թունյանը նաև նշեց, որ իրենք ուզում էին անմիջապես դադարեցնել լցակայաններում շահումով խաղերի («խվատայկաների») աշխատանքը, սակայն իրավաբանների հետ քննարկումից հետո որոշել են ժամանակ տալ այդ տնտեսվարողներին, ու այդ սահմանափակումn ուժի մեջ կմտնի օրենքի ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց։

Երկրորդ ընթերցումից առաջ նախագծում կատարվել են լրացումներ, ըստ որոնց՝

– խաղասրահի տարածքը չի կարող գերազանցել 200 քմ-ն,

– խաղասրահներում պարտավոր են ստուգել անձի չափահաս լինելը,

– խաղասրահներում պարտավոր են ստուգել՝ամուսինը անձին դատարանով արգելե՞լ է խաղասրահից օգտվել, թե՞ ոչ,

– կանոնների խախտումների դեպքում բուքմեյքերական կետերը կարող են ընդհուպ զրկվել լիցենզիաներից,

բուքմեյքերական կետերի քանակը սահմանափակվելու է՝ մեկական՝ մարզերում ու Երևանի վարչական շրջաններում, ինչպես նաև 4 զբոսաշրջային քաղաքներում, իսկ լցակայաններում խաղային ապարատների ընդհանրապես արգելումն ուժի մեջ կմտնի 6 ամսից։

Արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերի 1-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.