Զորակոչիկին մեղադրանք է առաջադրվել` բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զորակոչիկ Դ.Մ.-ն զորակոչի վերաբերյալ փաստաթղթերը հանձնելու նպատակով ներկայացել է ՀՀ ՊՆ Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատ, որտեղ իր ագրեսիվ պահվածքի համար դիտողության է արժանացել զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի զորակոչային խմբի պետի կողմից, որից հետո հասարակական վայր հանդիսացող` ՀՀ ՊՆ Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատի վարչական շենքի միջանցքում զորակոչիկը քաղաքացիների ներկայությամբ, աղմկել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել զինկոմիսարիատի աշխատակիցների հասցեին, ինչից հետո բռունցքով հարվածել է զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի զորակոչային խմբի պետի դեմքին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-դ մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով):

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.