Կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն լինի. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացին ներգրավված չեն լինելու: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք դա գործով են ապացուցում:

«Հայաստանում տեղի են ունեցել մի շարք ընտրություններ և մենք ունենք զրո փաստ այն մասին, որ որևէ ուսումնական հաստատություն կամ ղեկավարություն ինչ-որ ձևով ներգրավված է եղել այդ գործընթացներում: Ամեն դեպքում, նախկինում եղած անախորժ իրավիճակներից ապահովագրելու համար ԿԸՀ-ի հետ մշակել ենք շրջաբերական և ուղարկել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր գործընկերներն իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով, հասարակության շրջանում անհանդուրժողականություն, ատելություն չկա:

«Կարող ենք դուրս գալ փողոց, զրուցել մարդկանց հետ և տեսնել, որ նման բան գրեթե չկա: Այդ ատելությունը ֆեյքերի բանակների միջև է սոցիալական ցանցերում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հայաստան» դաշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է մանդատից

2012-ից հետո ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվել․ Տիգրան Մուկուչյան |panarmenian.net|

ՏԻՄ ընտրություններ 23 համայնքներում․ 46 թեկնածու, 1 կուսակցական առաջադրում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.