Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Կառավարությունում ասուլիսի ժամանակ խոսեց Առողջապահության նախարարության իրականացրած քայլերի մասին։
Փոխնախարարի խոսքով՝ իրականացնելու են թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք առավել ներգրավված են հիվանդների հայտնաբերման, բուժման և համաճարակաբանական հսկողության գործում։
Լենա Նանուշյանը նշեց, որ նաև միջազգային համագործակցություն է իրականացվում։
«Ե՛վ հեռախոսազրույցներ ենք ունեցել, և՛ վիդեոզանգերի միջոցով մասնակցել ենք քննարկումների ԵԱՏՄ երկրների հետ, ԱՀԿ-ի կողմիցի կազմակերպված քննարկումներին, խոսել ենք այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում մեզ համար տարածաշրջանային և համաճարակային առումով։ Սերտորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մյուս գործակալությունների»,- ասաց նա։
Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ադրյոք մեկուսացվել են Շենգավիթի գործարաններից մեկում վարակված անձանց հետ շփվածները, փոխնախարարը պատասխանեց․
«Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում, համաճարակաբանական հսկողության իրականացման նպատակով և կոնտակտների հայտնաբերման նպատակով մեր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու, թե հիվանդը ում հետ ինչպիսի շփումներ է ունեցել, և այդ շփումների հայտնաբերման արդյունքում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են»։