Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

tert.am: Լեհաստանի հակամենաշնորհային կարգավորող UOKiK կազմակերպությունը ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությանը տուգանել է 213 միլիոն զլոտիով` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Սա օրենքով նախատեսված առավելագույն պատժամիջոցն է`UOKiK-ի նախագահի պահանջով տեղեկատվություն չներկայացնելու համար, որը համարժեք է 50 միլիոն եվրոյին»,-ասված է կարգավորող մարմնի նախագահ Տոմաշ Խրուստնայի հայտարարության մեջ:

UOKiK-ում պարզաբանել են, որ խոսքը գազատարի կառուցումը ֆինանսավորելու հետաքննության մասին է, որն անցկացվել է առանց կարգավորող մարմնի տնօրենի համաձայնության: 2018-ին UOKiK-ն այս կապակցությամբ մեղադրանքներ էր առաջադրել վեց ընկերության՝ «Գազպրոմին», շվեյցարական Engie Energy-ին և նիդեռլանդական 4 ընկերությունների` Uniper-ին, OMV-ին, Shell-ին և Wintershall-ին։

«Այս գործի շրջանակում UOKiK-ի նախագահը դիմել է գործին վերաբերող փաստաթղթերի համար, այդ թվում` «Գազպրոմին», սակայն կազմակերպությունը հրաժարվել է գործի համար կարևոր տեղեկատվություն տրամադրել»,-ասել են UOKiK-ում:

Անցյալ տարի UOKiK-ն Engie Energy-ին արդեն ստիպել էր վճարել տուգանք՝ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու պատճառով: 

«Հյուսիսային հոսք-2» նախագծով նախատեսված է Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիա երկու խողովակաշարից բաղկացած գազամուղ կառուցել, որով տարեկան 55 միլիարդ խմ ռուսական գազ կարտահանվի Գերմանիա: Նախագծին դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ն, որը ձգտում է եվրոպական շուկայում մեծացնել ամերիկյան սեղմված (թերթաքարային-խմբ.) գազի սպառման ծավալները, ինչպես նաև՝ Ուկրաինան, քանի որ գազամուղի գործարկման դեպքում Կիևը դեպի ԵՄ գազի արտահանման հարցում Ռուսաստանի համար կկորցնի իր տարանցիկ նշանակությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

ԱՄՆ-ը և Լեհաստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել |shantnews.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.