aysor.am: Եթե նույնիսկ արտակարգ դրությունն ավարտվի, չի նշանակում, որ սահմանների հարցը կլուծվի, Ռուսաստան մեկնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Դուք հիմա ուզում եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի կանոնի փոփոխության հարցը: Էլի եմ կրկնում՝ խնդիրը ծանոթ է, բայց լուծումն առկա չէ, որովհետև լուծումը վերաբերում է այլ երկրների որոշումներին: Ձեր ասածն է՝ թողեք գնանք, բայց հիմա հնարավոր չէ»:
Մասնակիցների հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի մեկնել ՌԴ, արտգործնախարարը պատասխանեց, որ որևէ խոստում չի կարող տալ, քանի որ դեռ հստակ լուծում չկա:
Քաղաքացիներն էլ հույս հայտնեցին, որ կառավարության առաջիկա նիստին կներկայացվի իրենց խնդիրը, այլապես նստացույց կսկսեն: