Ադրբեջանական խոցված ուղղաթիռի՝ համացանցում տարածվող նկարները կեղծ են |fip.am|

fip.am: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Զինված ուժերի կողմից ադրբեջանական ուղղաթիռների խոցումից հետո որոշ լրատվականներ և սոցիալական ցանցերի օգտատերեր տարածում են լուսանկարներ՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր ուղղաթիռների խոցումից։

«Համացանցում է հայտնվել ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցած ադրբեջանական ուղղաթիռներից մեկի լուսանկարը»,- գրել է hayeli.am-ը։ Լուսանկարները տարածել է նաև hraparak.am-ը։ 

Տարածվող լուսանկարները, սակայն, որևէ կապ չունեն արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Լուսանկարներն արվել են այս տարվա փետրվարին՝ Սիրիայում։ Լուսանկարում պատկերված է թուրքական օդուժի կողմից խոցված սիրիական Mi-17 ուղղաթիռը։ 

Հայկական Զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռների լուսանկարները պաշտոնական աղբյուրներում դեռ հրապարակված չեն։ 

Անի Ավետիսյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.