tert.am: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ժամանել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Trend-ը:
Զարիֆի խոսքով՝ այցի նպատակն Արցախյան պատերազմից հետո Նախիջևանի տարածաշրջանային համագործակցության և տարանցիկ հնարավորությունների շուրջ բանակցությունների անցկացումն է:
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ «տարածաշրջանում մեծ հնարավորություններ են ստեղծվել հարևան պետությունների համագործակցության համար, ինչը կարող է հիմք դնել կայուն խաղաղության համար»: