Հին թաղերի համայնքապետի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել։ Այս մասին նա հայտնել է Ազատություն ՌԿ-իհետ զրույցում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին Անվտանգության խորհրդի նիստին հայտնել էր, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս, և հետևաբար լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են Պաշտպանության բանակի վերահսկողւթյան ներքո: