Զինհաշմանդամների պրոթեզավորումն անհատական է լինելու. երկու տարի անց պրոթեզավորելու լուրերն ապատեղեկատվություն են |hetq.am|

hetq.am: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հաճախ տարատեսակ գրառումներ և մեկնաբանություններ են լինում սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական համակարտության գոտում սկսված պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների և կամավորների պրոթեազորման մասին։

«Ոմանք ասում են, որ վիրավոր զինվորների պրոթեզավորումը 2 տարի հետո պետք է սկսվի», «2 թևերը կտրած զինվորին էլ էին ասել 2 տարի հետո նոր հերթդ կհասնի»։ Օրեր առաջ նման գրառումներ և մեկնաբանություններ կային սոցիալական ցանցում։

Զինծառայողների պրոթեզավորումն ապահովելու է Աշխատանք և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ հաշմանդամ դարձած զինծառայողների պրոթեզավորման գործընթացի սկսման համար հստակ ժամկետներ չեն սահմանվել։ Իսկ երկու տարի հետ պրոթեզավորում կատարելու լուրերն ապատեղեկատվություն են։ Նախարարությունից վստահեցրեցին, որ պրոթեզավորումը անհատական է լինելու՝ կախված նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի զինծառայողի վնասվածքի վերականգման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.