tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ Մոսկվայում քննարկել երկու երկրների հարաբերությունները ցանկացած ժամանակ, երբ հարմար կլինի վերջինիս:
Պուտինն այսպես մեկնաբանել է Զելենսկիի առաջարկը Դոնբասում հանդիպում անկցկացնելու մասին:
Պուտինի խոսքով՝ Կիևը վերջերս բազմաթիվ քայլեր է կատարել, որոնք կործանում են Մոսկվայի հետ հարաբերությունները, սակայն եթե Ուկրաինայի նախագահը ցանկանում է սկսել հարաբերությունների վերականգնումը, Ռուսաստանը կողջունի դա: